ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է,
որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ`
ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:

 

Ի-Վի Քոնսալթինգը համագործակցում է բիզնես առաջնորդների և ընկերությունների ղեկավարների հետ` զարգացման հաջորդ մակարդակ անցնելու հնարավորությունները համատեղ բացահայտելու և դրանց հասնելու համար: Նմանատիպ համագործակցություններ Ի-Վի Քոնսալթինգը հաստատում է կառավարման խնդիրների տարբեր և կրիտիկական ոլորտներում` սկսած շուկայի տարբեր հնարավորությունների բացահայտումից մինչև ֆինանսական միջոցների ներգրավումն ու բարդ կառավարման համակարգերի ձևավորումն ու ներդրումը:

 

Ի-Վի Քոնսալթինգն ընդարձակում է մտահորիզոնը իր հետազոտական թևի` Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության շնորհիվ: Վերջինիս հիմնական մասնագիտացումը մրցունակության ուսումնասիրությունն է: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը  Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում:

մարդիկ

Մեր գործունեությունը մտավոր ոլորտում է, որի հիմքում մարդիկ են, նրանց կամքն ու բնավորությունը:

Ի-Վի Քոնսալթինգի գործունեությունը հիմնված է լայն փորձառությամբ, մեծ ունակություններով, միևնույն ժամանակ` խորաթափանցությամբ և ստեղծագործ մտքով օժտված թիմի վրա:  Մեր աշխատակիցները մասնագիտացած են տնտեսագիտության, բիզնես կառավարման և ֆինանսների բնագավառներում և ունեն թե՛ մասնավոր և թե՛ հասարակական ոլորտներում գործունեության հարուստ փորձ: Թիմի յուրաքանչյուր անդամ մեզ համար ավելին է, քան պարզապես աշխատող: Ի-Վի Քոնսալթինգը նաև համագործակցում է տարբեր ոլորտներում մասնագիտացած միջազգային խորհրդատուների և մասնագետների լայն ցանցի հետ` վերջիններիս նեղ մասնագիտական խորը գիտելիքներն առանձին նախագծերում կիրառելու նպատակով: Մեզ միավորող ուժը կատարելության ձգտումն է: Յուրաքանչյուր նախագծում մենք ձգտում ենք կիրառել ոչ մակերեսային մոտեցումներ և յուրահատուկ լուծումներ: Հաճախորդի վստահությունը անգնահատելի է մեզ համար: Բոլոր այս դժվարին նպատակներին մեզ օգնում է հասնել ստեղծագործ և ոգեշնչող աշխատանքային միջավայրը:

ԱՇԽԱՏԱՆՔ

Խորաթափանցությունն ու ստեղծագործ միտքը մեզ մոտ առավել բարձր գնահատականի են արժանի, քան պարզապես փորձառությունն ու հմտությունները:

Միացեք Մեզ

Եթե կարծում եք, որ սա Ձեզ համար է, ուղարկեք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ [email protected] էլ․ հասցեին։

Մեր հեռանկարային աշխատակիցը

  • Չի վախենում աշխատանքից
  • Փորձում է ավանդական խնդիրները հաղթահարել նորարար լուծումների կիրառմամբ
  • Չի վախենում դիմագրավել ավանդական մտածելակերպին և նոր գաղափարներ է ներդնում ընկերության գործունեության մեջ
  • Ջանք չի խնայում յուրաքանչյուր հաճախորդի խնդիրներին լավագույն լուծումներ տալու համար
  • Համակված է նորանոր ասպարեզներում իր տաղանդը և գիտելիքները օգտագործելու ցանկությամբ
  • Գրագետ է և ունի գրելու լավ ունակություններ:
դիմել

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ

Ի-Վի Քոնսալթինգում  պրակտիկան (internship) եզակի հնարավորություն է ընձեռում ներգրավվելու բիզնեսի և տնտեսության դժվարին մարտահրավերներին համապարփակ լուծումներ տալու գործում, որոնք նպաստում են ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը:

Իրականացվող բազմազան ծրագրերը նպաստում են մեր թիմի անդամների արագ և շարունակական մասնագիտական աճին:

Պարտականություններ․

  • Տվյալների հավաքագրում և հետազոտությունների իրականացում
  • Ընկերությունների, տարբեր ոլորտների և մակրոտնտեսական միջավայրի վերլուծություններ
  • Զեկույցների մշակում
  • Ծրագրերի շրջանակում պահանջվող այլ առաջադրանքներ։

Պահանջներ

  • Մոտիվացված անհատներ, ովքեր ցանկանում են սովորել
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության / բիզնես կառավարման / ֆինանսների գծով
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ
  • Հաղորդակցման, ժամանակի կառավարման և խնդիրներին լուծումներ տալու կարողություններ
  • Թիմային և ինքնուրույն աշխատելու ունակություն։

a

Պրակտիկայի ծրագիրն ամբողջ դրույք է և անվճար առաջին ամսվա համար: Կատարված աշխատանքի որակի հիման վրա ծրագիրը կարող է երկարել ևս 3 վճարովի ամսով: Հնարավոր է նաև հաջորդի աշխատանքի առաջարկ:

Անվճար

ՎՃԱՐՈՎԻ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ

Եթե կարծում եք, որ սա Ձեզ համար է, ուղարկեք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ  [email protected] էլ․ հասցեին` վերնագրում նշելով` Internship։ Դիմել հնարավորինս շուտ։ Հեռախոսազանգերի անհրաժեշտություն չկա: