ՈԼՈՐՏՆԵՐ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Այս սեգմենտի մեր փորձառությունը ներառում է կառուցապատման և շինարարական նյութերի ոլորտները: Կառուցապատման՝ մեր կողմից խորհրդատվություն ստացած ծրագրերի կուտակային ծավալը մոտ 1 մլն․ քմ․ է: Մենք աջակցել ենք հաճախորդներին նախագծերի իրականացման համար ներդրումներ գտնելու, ռազմավարության ձևակերպման և պլանավորման հարցերում:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Ի-Վի Քոնսալթինգն առաջարկում է սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների համար լուծումների լայն շրջանակ, որը ներառում է շուկայում դիրքավորումն ու բրենդինգը, գնային և բիզնես գործընթացների օպտիմալացումը, ինչպես նաև ֆինանսավորման բազմաթիվ գործիքների միջոցով ներդրումների ներգրավումը:

առևտուր

Մեր փորձն ընդգրկում է մանրածախ առևտրի ամբողջ արժեքային շղթան` ապրանքի մատակարարումից մինչև սպառողների նախասիրությունների և գնելու սովորությունների հետազոտություններ:  Մենք մեր հաճախորդներին նաև առաջարկում ենք շուկայի միջավայրին, ռազմավարության ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և գործունեության բարելավմանն առնչվող ծառայությունների մատուցում:

Մեր հաճախորդների շարքում են հաջողակ մանրածախ ցանցերը, ներմուծող ընկերություններն ու առևտրի զարգացող կենտրոնները: Մենք աջակցել ենք մեր հաճախորդներին մանրածախ առևտրի մի շարք ոլորտներում, որոնք ներառում են շինանյութերը, տների բարեկարգման ու կենցաղային սպառման,  նորաձևության և հագուստի բնագավառների ապրանքները, սնունդն ու խմիչքը և այլն:

ՏՏ և մեդիա

Մենք աշխատել ենք մի շարք առաջատար ՏՏ և հեռահաղորդակցման ընկերությունների հետ ռազմավարության մշակման, շուկայական ակնարկների տրամադրման, բրենդի առանցքային արժեքների բացահայտման և բազմազանեցված արժեքային առաջարկների ձևավորման, ներդրումների պլանավորման և կապիտալի ներգրավման ոլորտներում:

Մեր առավելությունը մենտորության, կառավարչական օժանդակության և կապիտալի ներգրավման միջոցով աշխատելու փորձառությունն է:

զբոսաշրջություն

Ի-Վի Քոնսալթինգի փորձն ընդգրկում է ոլորտային մակարդակի ռազմավարության մշակումից մինչև խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի ծրագրերի մշակումը։ Մենք նոր ապրանքների շուկայական իրագործելիության գնահատման և ներդրումների պլանավորման վերաբերյալ խորհրդատվություն ենք իրականացրել զբոսաշրջային կազմակերպությունների և հյուրընկալող ընկերությունների համար։

Դեղագործություն և առողջապահություն

Մենք ընկերություններին օգնում ենք հարմարեցնելու իրենց փորձը ոլորտի փոփոխվող միջավայրին և գտնելու նոր հնարավորություններ: Մեր փորձառության ոլորտներից են նոր ապրանքների ձևավորման և հաջողակ ռազմավարությունների մշակումը, սպառողների նոր սեգմենտների և նոր շուկաների ուսումնասիրությունները, միջնաժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ պատվիրատուի պահանջներին համապատասխան օժանդակությունը և այլն։

ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Ի-Վի Քոնսալթինգը քաղաքականությունների մշակման գլխավոր մասնակիցներից է եղել այնպիսի ոլորտների համար, ինչպիսին են արտահանման խթանումը, արդյունաբերական աճը, ֆինանսական բազմազանեցումը, նորարարություններն ու ՏՏ զարգացումը, ինչպես նաև զբոսաշրջությունը: Մեր ղեկավարությանը հաճախ հրավիրում են մասնակցելու պետական մասնավոր համագործակցության վրա հիմնված նախաձեռնությունների և խորհրդակցությունների։

Ի-Վի Քոնսալթինգն ակտիվորեն ներգրավված է առաջատար միջազգային կազմակերպությունների (ինչպիսին են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԳՄՀ-ն, ՄԱԿ-ը, ՏՀԶԿ-ն և այլն)՝ մասնավոր ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրագործման մեջ:

Գյուղատնտեսություն և սննդի արտադրություն

Գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած փորձառությունը, բացի առանձին արտադրողների հետ աշխատանքից, ներառում է նաև Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական աճի խթանումը:

ՀԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Գների տատանումների պայմաններում կայուն մրցունակություն ապահովելու նպատակով հանքարդյունաբերական ընկերությունները պետք է գործառնությունների արդյունավետության իրական առավելություն ապահովեն, մշակեն և իրագործեն գործառնությունների թվայնացման հստակ ռազմավարություն և ապահովեն ռեսուրսների արդյունավետության բարձր մակարդակ։

Մեր աշխատանքները կարող են լինել ներդրումային ծրագրերի մշակումից մինչև ոլորտի ռազմավարությունների և քաղաքականությունների մշակում։

Հաճախ նաև համագործակցում ենք ոլորտի համաշխարհային լավագույն մասնագետների հետ՝ մեր հաճախորդներին  նեղ մասնագիտական խորհրդատվությամբ օգնելու համար։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Այս ոլորտում մենք մասնագիտանում ենք նոր թվանշային գործիքների և մոտեցումների մշակման ու ներդրման մեջ՝ սկսած տվյալների վերլուծությունից մինչ գործընթացների ռոբոտային ավտոմատացում (RPA)։

Տրամադրում ենք նաև մի շարք «ավանդական ծառայություններ», ինչպես, օրինակ, հարցումների միջոցով սպառողների նախասիրությունների հետազոտություններ, կատարողական ցուցանիշների համակարգերի մշակման և ներդրման միջոցով՝ գործառնությունների արդյունավետության բարելավում և այլն։