Գործարար Ակնարկներ

 
shadow
 
Մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիաների, բիզնես միջավայրի և սպառողական պահանջարկի ուսումնասիրությանը՝ ավելի ճշգրիտ հասկանալու համար մեր հաճախորդների նոր բիզնես հնարավորությունները և նրանց համար ռազմավարական ուղղությունների տարբերակները: Միջառարկայական ակնարկները արտացոլում են մեր փորձառությունը այս ոլորտներում:

Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույց Հայաստան 2015

Զեկույց | Մայիս, 2016

Զեկույցը վերլուծում է Հայաստանի կատարողականը բոլոր թիրախային ցուցանիշների գծով, սոցիալական և տնտեսական համատեքստում, որոնք ազդել են յուրաքանչյուր ՀԶՆ բնագավառի զարգացումների վրա, ինչպես նաև ապահովում է կայուն զարգացման նպատակների առաջնահերթության նախնական առաջարկություններ: Կարդալ զեկույցն ամբողջությամբ>>

Հայաստանի տնտեսության նոր իրականությունը

EV ակնարկներ | Ապրիլ, 2016

Ակնարկն անդրադառնում է 2015թ.-ի ՀՀ տնտեսության կատարողականին, հիմնախնդիրներին, ռիսկերին ու նոր տնտեսական իրականության հնարավորություններին: Կարդալ ակնարկն ամբողջությամբ>>

Կառավարման Գործիքներ

Կառավարման վերաբերյալ ակնարկ | Փետրվար, 2016

Աճող տնտեսության պայմաններում դյուրին է կառուցել հաջողակ բիզնես ընկերություն։ Սակայն թե ինչքանով է մրցունակ այդ ընկերությունն իրապես երևում է միայն տնտեսական անկման ու դժվարությունների փուլում։

Կառավարման արդյունավետության հրամայականը ճգնաժամային շրջանում

Կառավարման վերաբերյալ ակնարկ Ապրիլ, 2015

Տնտեսական ճգնաժամը, որի արդյունքն ու ազդեցությունը դեռևս անհայտ են, բիզնեսի համար անսովոր խնդիրներ է առաջացնում: Ներկայումս Ռուսաստանի և նրա հետ տնտեսապես կապված երկրների համար անորոշությունը դառնում է «նոր չափանիշ»: Ճգնաժամը աշխատանքների իրականացման ուղիներն ու միջոցները վերանայելու պատեհ ժամանակ է: Այն գործելու ժամանակ է, և դա, ավելի քան երբևէ, ենթադրում է կառավարման առավել արդյունավետ համակարգեր: 

Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտ

 
EV ակնարկներ | Դեկտեմբեր, 2013
 
Տեքստիլի և տրիկոտաժի ոլորտը Հայաստանի տնտեսության հին և ավանդույթներով հարուստ ճյուղերից է: Դեռևս հին դարերում Հայաստանը հայտնի է եղել իր նուրբ գործվածքների արտադրությամբ և որդան կարմիր ազգային բնական ներկանյութով: Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի և տրիկոտաժի գործարաններ: 

Ջերմոցային տնտեսության օժանդակող գործոնները

EV ակնարկներ | Հոկտեմբեր, 2013

Ջերմոցային տնտեսության արագ զարգացմանն ընդառաջ առաջանում է վերապատրաստված մասնագետների պահանջարկ: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր 1 հեկտար ջերմոցի համար անհրաժեշտ են առնվազն 10 այգեգործներ, ապա մարդկային կապիտալը դառնում է ջերմոցային տնտեսության հաջողության գրավականը:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ բարձրակարգ գինիների երկիր: Պատասխանը պետք է փնտրել բրենդինգի մեջ:

EV ակնարկներ | Հոկտեմբեր, 2013

Համաշխարհային գինեգործության ոլորտում տեղի ունեցող զարգացումների արդյունքում փոքր երկրների համար գինիների միջազգային շուկայում իրենց դիրքերը հաստատելու և ուրույն տեղը գրավելու համար ստեղծվում են նոր հնարավորություններ: Հայաստանն ունի նման երկիր լինելու հեռանկար շնորհիվ իր աշխարհագրական և բնակլիմայական պայմանների: 

Բարձր որակավորում ունեցող աձնակազմի հավաքագրման մարտահրավերը

EV ակնարկներ   Ապրիլ, 2013

Օտարերկրյա աշխատուժ հավաքագրելու մեծագույն խնդիրը նրանց` տեղական բիզնես միջավայրից անտեղյակ լինելն է, նույնիսկ միջազգային փորձի առկայության պայմաններում: Առաջին իսկ օրվանից սկսած VivaCell-MTS-ը որդեգրել է տեղական մասնագետներին՝ մասնավորապես շրջանավարտների վստահելու քաղաքականությունը:

Ցուցանիշների հավասարակշռված համակարգ

EV ակնարկներ | Ապրիլ, 2011

Ցուցանիշների հավասարակշռված համակարգը (կառավարման համակարգ, որը կիրառվում է աշխարհի մի շարք առաջատար ընկերությունների կողմից) կարող է արդյունավետորեն օգտագործվել տեղական ընկերությունների կողմից: Ցուցանիշների հավասարակշռված համակարգի պարզեցված մոտեցումը ղեկավարներին տրամադրում է գործունեության բարելավման և ռազմավարության ներդրման գործիքների փաթեթ:

Կառավարման գործիքների «թաքնված» ռեսուրսը

EV  ակնարկներ Ապրիլ, 2011

Կառավարումն, անկասկած, ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Կառավարման ամբողջ ներուժը, որպես թաքնված աղբյուր բիզնեսի աճի համար, տեղական ընկերությունները դեռ կարիք ունեն բացահայտելու: Մի շարք միջազգային առաջատար և կարծիք թելադրող ընկերությունների ղեկավարներ տնտեսական ճգնաժամը դիտարկում էին իրենց կառավարչական մոտեցումները վերանայելու հնարավորություն:

Pages