Մրցունակություն

 
shadow

Ներկայիս անորոշ և հեղհեղուկ միջավայրերում բազմաթիվ երկրներ մրցակցային առավելությունների վրա հիմնված կայուն աճի խթանման նոր աղբյուրների փնտրտուքների փուլում են գտնվում: Տնտեսական հենքը կարող է փոխվել միայն գրագետ ձևակերպված, իրատեսական և բոլորի կողմից ընդունելի տեսլականի և ռազմավարության մշակման միջոցով: Տեսլականն ու ռազմավարությունը ոչ միայն գործնական ու իրագործելի պետք է լինեն, այլև` իրենց առջև մեծ նպատակներ դնող. մրցունակության պայքարում անհնար է հաղթել առանց նման ձգտումների: Այս զարգացումներն իրական, ռազմավարական ճեղքումի անհրաժեշտություն են ստեղծում, ինչը որոշում կայացնողների առջև բարձրացնում է երկու հիմնարար հարց.     

1. Ո՞րն է իրենց երկրի դերակատարումը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության մեջ:    

2. Ինչպե՞ս կարելի է հասնել այդ դերի պատշաճ մակարդակով կատարմանը:  

Կայուն մակրոտնտեսական քաղաքականությունը և զարգացած ենթակառուցվածքը տնտեսական զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Մրցունակության համար ոչ պակաս հիմնարար են բիզնես միջավայրի որակը, ինչպես նաև գործող ձեռնարկությունների ռազմավարական ու գործառնական զարգացվածության աստիճանը: