Երկրների ակնարկներ

 
shadow

Մենք մեծապես կարևորում ենք ներկայիս տնտեսական գործընթացների վերլուծությունն ու դինամիկան մեր գործունեության թիրախային ոլորտներում: Մենք շարունակաբար կատարելագործում ենք մեր մակրո և միկրոտնտեսական միջավայրի գիտելիքային պաշարը մի շարք ԱՊՀ երկրներում հետազոտությունների միջոցով: Մենք մշտապես թարմացնում ենք երկրների վերաբերյալ մեր ակնարկները, որոնք ներկայացնում են տվյալ երկրների առկա տնտեսական միջավայրի նկարագիրը: Մեր հետազոտությունների արդյունքները ներկայացվում են հանրությանը, մինչդեռ մեր հաճախորդներին տրամադրվում են իրենց ոլորտի վերաբերյալ խորքային տվյալներ և գիտելիքներ: Մենք նաև մեր նպաստն ենք բերում ուսանողների և հետազոտողների համայնքին՝ նրանց համար հասանելի դարձնելով մեր հետազոտությունների մի մասի արդյունքները:

Հայաստանի ներդրումային քարտեզ

Ներդրումային քարտեզը ներկայացնում է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակն ու տնտեսության հիմնական ճյուղերի ներդրումային հեռանկարները: Այն անդրադառնում է Հայաստանում առանցքային ներդրումային ոլորտներին, ինչպես նաև վերջին շրջանի տնտեսական զարգացման միտումներին ու գործարար միջավայրի հնարավորություններին: