Օտարերկրյա ներդրումներ և սփյուռք

 
shadow
Օտարերկրյա ներդրումները ցանկացած երկրի տնտեսական գործունեության կարևորագույն բաղադրիչներից են, որոնք նպաստում են առաջավոր տեխնոլոգիաների, կառավարչական ունակությունների և գիտելիքների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, առողջ ներքին մրցակցային դաշտի եւ աշխատատեղերի ստեղծմանը և այլն:   Մենք հետազոտում ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման մոդելները և գործընթացները, վերլուծում անդրազգային կորպորացիաների արժեքային շղթաները, ներդրումային միջավայրը և այլ գործոններ:

Մտավոր արդյունք

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում

EV գործնական օրինակներ | Նոյեմբեր, 2011 

Հետխորհրդային անկախության շրջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կարևոր գործոն են հանդիսացել Հայաստանի տնտեսության համար:  Հաշվի առնելով բնական ռեսուրսների սահմանափակությունը, երկրի տարածքը և աշխարհաքաղաքական դիրքը՝  օտարերկրյա ուղղակի  ներդրումները կարևոր գործոն են հանդիսացել Հայաստանի տնտեսության՝ մասնավորապես  արդյունաբերության գիտատար ճյուղերի համար: 

Սփյուռքի դերը օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման գործում

EV գործնական օրինակներ 2009

Հայկական Սփյուռքը էական ներուժ պարունակող ռեսուրս է, որի կարևորությունը հատկապես ընդգծվում է գլոբալիզացիայի, էթնիկ ձեռնարկատիրական ցանցերի աճող նշանակության, ինչպես նաև սոցիալական ու տեխնոլոգիական աննախադեպ վերափոխումների ներկայիս համատեքստում: Սույն գործնական օրինակն ուսումնասիրում է սփյուռքի դերը օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման գործում: