Կրթություն

 
shadow
Մինչ զարգացած երկրները ձգտում են ստեղծել տեխնոլոգիայի դարաշրջանին համապատասխան նոր կրթական մոդելներ, զարգացող երկրները փորձում են նմանակել այդ ձեռքբերումները և օգուտներ քաղել արդի միտումներից: Մենք ուսումնասիրում և հետազոտում ենք կրթական մոդելները մրցունակության համատեքստում, ինչը բազմաթիվ երկրներում կրթության ոլորտի քաղաքականության անկյունաքարն է:
 
Կրթությունը պետք է գերակա առաջնահերթություն լինի բոլոր այն երկրներում, որոնք կառուցում են իրենց մրցունակությունը գիտելիքի և հմտությունների կատարելագործման վրա՝ ստեղծելու համար կրթական առումով համաշխարհայնորեն տարբերակված արժեքներ:
 

Մտավոր արդյունք

Տնտեսության առաջնային ոլորտներում բարձրագույն կրթության պետական աջակցություն

EV  օրինակներ | Հունիս, 2012
 
Ուսումնասիրության հիմնական նպատակն է տնտեսության առաջնային հատվածներում բարձրագույն կրթության ֆինանսավորման բնագավառում քաղաքականության և կիրառվող մեխանիզմների միջազգային փորձի հետազոտումը: Դրա արդյունքները միտված են  օժանդակելու այս բնագավառում պետական քաղաքականության մշակողներին բացահայտել և ընտրել արդյունավետ լուծումներ Հայաստանում համապատասխան մեխանիզմների մշակման ժամանակ:  
 

Բարձրագույն կրթության փոխակերպման հրամայականը՝ մրցունակության բարձրացման համար

EV ակնարկներ | 2012

Բարձրագույն կրթությունը կրթական համակարգի ցանկացած այլ ճյուղից ավելի ինտենսիվ է մրցում համաշխարհային մակարդակով: Այն նաև տնտեսության այլ ոլորտների մրցունակությանը նպաստելու գործառույթ ունի: Այս երկակի դերն ի հայտ է բերում յուրահատուկ խնդիրներ: Կառավարության աջակցությամբ բարձրագույն կրթական հաստատությունների ներգրավումը մասնավոր ոլորտի հետ համագործակցային հարաբերությունների մեջ կարող է բարելավել բարձրագույն կրթական ծրագրերի համապատասխանությունն ու որակը:

Կարո՞ղ է Հայաստանը դառնալ տարածաշրջանային առաջնորդ կրթության ոլորտում

EV ակնարկներ Հունիս, 2007

Կրթությունը գնալով գլոբալացվում է, հայտնվում են նոր համաշխարհային խաղացողներ, որոնց թիրախը ամբողջ աշխարհն է: Հիմնական շարժիչներն են տեխնոլոգիան, մարդկանց, կապիտալի եւ ապրանքների ազատ շրջանառությունը: Օտարերկրյա ուսանողների ներգրավումը բարձր որակավորում ունեցող աշխատակիցների ներգրավման ռազմավարության մաս է: