Տեխնոլոգիաներ և նորարարություն

 
shadow
ՏՏ ոլորտը վերջին տասնամյակում սրընթաց աճ է արձանագրել և հանդիսանում է համաշխարհային մակարդակով ամենադինամիկ զարգացող ոլորտը: Այն աճի չափանիշներ է սահմանում գրեթե բոլոր մյուս ոլորտների համար: Այն հեղափոխում է արժեքային շղթաներ, բիզնես մոդելներ և սահմանված ստանդարտներ: Ծախքերի կրճատմամբ առաջնորդվող արտապատվիրումն այլևս ընդհանրական դեղատոմս չէ: Գոյության միակ առհավատչյան նորարարությունն ու մշտական փոփոխությունն են:
 

Մտավոր արդյունք

Հայաստանում ՏՏ քլաստերի զարգացման պատմությունը

EV գործնական ակնարկներ | 2010

2000-ական թվականների սկզբին ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ՏՏ ընկերությունները, գիտակցելով հստակեցված գործողությունների և համագործակցության անհրաժեշտությունը, հիմնադրեցին ոլորտային միություններ և կրթական հաստատությունների հետ նախաձեռնեցին համատեղ ծրագրեր: Այս իրողությունները խթան հանդիսացան, որպեսզի Հայաստանի կառավարությունը 2000 թվականի վերջում ՏՏ ոլորտը հայտարարի գերակա ոլորտ և 2001 թվականին հիմնադրի ՏՏ Զարգացման աջակցության խորհուրդը: 

Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը

EV գործնական ակնարկներ | 2007

Ի-Վի-ն մշակել է Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը 2007 թվականի սկզբին: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են համաշխարհային ՏՏ ոլորտի զարգացման հիմնական միտումները, Հայաստանում ոլորտի մարտահրավերներն ու զարգացման ուղիները, աշխատուժի առաջարկի հաշվարկները, ծրագրային ապահովման և ծառայությունների կատարելագործման հնարավոր սցենարները: