Թվայնացման ծառայություններ

Նոր ժամանակների հրամայականն է՝ թվայնացում կամ կործանում։

Մրցունակ լինելու ու ժամանակին համահունչ քայլելու կարևոր գրավականը բոլոր ընկերությունների համար թվայնացումն է։ Մենք օգնում ենք մեր պատվիրատուներին ճիշտ գնահատելու իրենց թվային պատրաստվածությունը, դիտարկում ենք բոլոր առկա հնարավորությունները, ընտրում թվայանացման բազում այլընտրանքային գործիքների միջից, կարգավորում բիզնես գործընթացները և ստեղծում ենք թվայնացումն առաջնահերթություն համարող կորպորատիվ մշակույթ։
Անկախ նրանից, թե ինչ ծառայություն ենք մատուցում (կլինի դա տվյալների վերլուծություն առաջադեմ մեթոդներով՝ տեղեկացված ու ավելի ճշգրիտ որոշումների կայացման նպատակով, թե գործընթացների ավտոմատացում), մեր աշխատանքի նպատակը ոչ թե նորաձև միտումներին հետևելն է, այլ մեր պատվիրատուների համար հավելյալ բիզնես արժեք ստեղծելը։

ծառայություններ

  • Թվայնացման պատրաստվածության ախտորոշում
  • Թվային փոխակերպման ռազմավարության մշակում
  • Տվյալների վերլուծություն՝ հստակ կարիքների համար
  • ERP (ձեռնարկության ռեսուրսների պլանավորում) համակարգերի նախագծման և ներդրման աջակցություն
  • Գործընթացների ավտոմատացում RPA-ի (robotic process automation) և այլ գործիքների միջոցով