Կարո՞ղ է Հայաստանը դառնալ տարածաշրջանային առաջնորդ կրթության ոլորտում

   Հունիսի 11, 2007 | Երևան
 

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հավակնել կրթության ոլորտում տարածաշրջանային առաջնորդի դերին: Նմանօրինակ խոշոշր հավակնությունները պահանջում են կրթության դերի հստակ ըմբռնում, որն առավել է, քան ընդամենը տնտեսական գործունեություն կամ մարդկային կապիտալը ձևավորող ենթակառուցվածք: Կրթությունը վերափոխում և ձևավորում է ազգի մշակութային ինքնությունը՝ այսպիսով գործիք դառնալով աշխարհում իր դերի հաստատման համար: 

Կրթությունը գնալով գլոբալացվում է, հայտնվում են նոր համաշխարհային խաղացողներ, որոնց թիրախը ամբողջ աշխարհն է: Հիմնական շարժիչներն են տեխնոլոգիան, մարդկանց, կապիտալի եւ ապրանքների ազատ շրջանառությունը: Օտարերկրյա ուսանողների ներգրավումը բարձր որակավորում ունեցող աշխատակիցների ներգրավման ռազմավարության մաս է: Սկսած 2000թ.-ից բոլոր երկրների հաշվարկով արտասահմանցի ուսանողների թիվը աճել է 41%-ով, կազմելով միջին տարեկան 9% աճ: Սրվող մրցակցություն տաղանդների համար: Առավել ցայտուն է տեխնոլոգիական ճյուղերում: Անգլերենը ավելի է տարածվում, որպես միջազգային ուսումնառության լեզու: Ամենաշատ միջազգայնացված առարկաները, նրանք են որոնք պահանջում են կապեր (օր. գործարարություն գործարարություն), ունիվերսալ գիտելիք (քանակական; բնական գիտություններ), նվիրում (միկրոբիոլոգիա), անորոշություն (սոցիոլոգիա, փիլիսոփայություն): Հայաստանը կարող է ձեռք բերել նշանակալի դեր կրթության ոլորտում՝ իր կարողությունների, թերությունների և առկա հնարավորությունների համակողմանի օբյեկտիվ գնահատման միջոցով: Անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ ընդհանուր և բարձրագույն կրթական մակարդակներում: Անհրաժեշտ է կիրառել մեխանիզմներ գերազանցության կենտրոնների ստեղծման և դրանց ազդեցության մասշտաբայնացման համար: