Շինարարություն և անշարժ գույք

 
shadow
 
Շինարարության ոլորտը հիմնականում խոցելի է տնտեսական վայրիվերումների ժամանակ: Դա է պատճառը, որ այն շատ տուժեց վերջին ֆինանսական ճգնաժամի արդյունքում: Ոլորտի համար ֆինանսավորումն ու արժեթղթավորումը (securitization) երբևէ այդքան ծանր մարտահրավեր չէր եղել: Պոտենցիալ պահանջարկի գնահատման ավանդական մոտեցումները և առաջարկների մշակումը հնացել են, և ավելի ստեղծագործական մոտեցման պահանջ կա: 
Մեր փորձն այս ոլորտում ընդգրկում է մի շարք ոլորտային գործընթացներ` շուկայի իրագործելիության գնահատումից և ֆինանսավորումից մինչև գործառնական կատարողականի բարելավում: Մենք նաև օգնում ենք հաճախորդներին այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են թիրախային շուկայի և ռազմավարության ընտրությունը, ընդհանուր կառավարումն ու կատարողականի բարելավումը: 
Այս սեգմենտի մեր փորձառությունը ներառում է կառուցապատման և շինարարական նյութերի (ինչպիսիք են ներկերը, գիպսը, խողովակները, պատուհանների պարագաները և այլն) ոլորտները: Մեր կողմից խորհրդատվություն ստացած կառուցապատման ծրագրերի կուտակային ծավալը մոտ 1 մլն. քմ. է: Մենք աջակցել ենք հաճախորդներին նախագծերի իրականացման համար ներդրումներ գտնելու, ռազմավարության ձևակերպման և պլանավորման հարցերում: