Սպառողական ապրանքներ

 
shadow

Սպառողական ապրանքների ոլորտը բախվում է բնորոշ մի շարք խնդիրների, ինչպիսիք են գնային ճնշումները, անընդհատ ավելի պահանջկոտ դարձող գնորդները, առավել քան երբևէ հզոր մանրածախ ցանցերը, թվային ֆորմատների տարածումը և համաշխարհային տնտեսության տատանողականությունը :  Դեպի օտարերկրյա շուկաներ մուտքը, արդյունավետ դիրքավորումը, արդեն իսկ գոյություն ունեցող շուկաներում դիվերսիֆիկացումը, ինչպես նաև նոր թվային գործիքների կիրառումը դիտվում են որպես աճի հզոր գործիքներ:

Ի-Վի Քոնսալթինգն առաջարկում է սպառողական ապրանքներ արտադրող ընկերությունների համար լուծումների լայն շրջանակ, որը ներառում է շուկայում դիրքավորումն ու բրենդինգը, գնային և բիզնես գործընթացների օպտիմիզացիան, ինչպես նաև ֆինանսավորման բազմաթիվ գործիքների միջոցով ներդրումների ներգրավումը: Ոլորտում մեր փորձն ընդգրկում է սննդի և խմիչքների բնագավառները, ինչպես նաև տեքստիլ արտադրող  ընկերությունները, որոնց մենք օգնել ենք ռազմավարության մշակման, ներդրումների ներգրավման, ֆինանսների կառավարման և բրենդի բացահայտման հարցերում: