Դեղագործություն և առողջապահություն

 
shadow

ԱՊՀ երկրներում և Արևմտյան Եվրոպայում դեղագործական և առողջապահական ոլորտների ներկայիս հիմնական խնդիրները ներառում են ինտենսիվ շուկայական մրցակցությունը, սպառողների կողմից կատարվող ընտրությունների կատարելագործումը և հանրային քաղաքականության/կարգավորման միջավայրերում կարևոր փոփոխությունների իրագործումը: Ջեներիկ դեղամիջոցների տարածումը, բազմաթիվ դեղամիջոցների արտոնագրերի ժամկետների լրացումը, ինչպես նաև դեղերի հայտնաբերման ավելի երկար և թանկ ցիկլերը բարդացնում են փոփոխվող միջավայրերում ապրանքային և գնային առավելության ստացումը, ինչի հետևանքով նվազում են նաև տարբերակման հնարավորությունները: Ոլորտի մասնակիցները բախվում են շահութաբերության նվազող մարժաներին և շուկաների աճող հատվածավորմանը:

Մենք ընկերություններին օգնում ենք հարմարեցնել իրենց փորձը ոլորտի փոփոխվող կլիմային և գտնել նոր հնարավորություններ: Մեր փորձառության ոլորտներից են նոր ապրանքների ձևավորման և հաջողակ ռազմավարությունների մշակումը, սպառողների նոր սեգմենտների և նոր շուկաների ակնարկները, պատվիրատուի պահանջներին համապատասխանեցված օգնությունը միջնաժամկետ/երկարաժամկետ ֆինանսավորման որոնման, ինչպես նաև զարգացող շուկաներում շահութաբեր արտադրական հնարավորությունների օգտագործման հարցերում: