Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

 
shadow
 
Հետազոտությունների և մշակումների  մեծ ինտենսիվության պատճառով ՏՏ ոլորտի վրա հիմնականում ազդում են տեխնոլոգիական փոփոխությունները: Ամբողջ աշխարհում նորարարությունները շատ կարճ ժամանակահատվածում ամբողջական ոլորտներ են վերափոխում: Այս բնագավառի ընկերությունների համար ամենամեծ խնդիրը հետագա տեխնոլոգիական միտումների և շուկայի վրա դրանց ազդեցության կանխատեսումն է, նոր ապրանքների համար շուկայական զարգացման ռազմավարությունների մշակումն ու ռիսկային (վենչուրային) կապիտալի ներգրավումը: 
Մենք աշխատել ենք մի շարք առաջատար ՏՏ և հեռահաղորդակցման ընկերությունների հետ ռազմավարության մշակման, շուկայական ակնարկների տրամադրման, բրենդի առանցքային արժեքների բացահայտման և դիվերսիֆիկացված արժեքային առաջարկների ձևավորման, ներդրումային պլանավորման և կապիտալի ներգրավման ոլորտներում: