Հանրային ոլորտ

 
shadow
Տնտեսական ներկայիս անկայուն միջավայրի պայմաններում կառավարությունները վերաիմաստավորում են իրենց մոտեցումները տնտեսական զարգացման քաղաքականության նկատմամբ: Նրանք փնտրում են խոչընդոտների հաղթահարման նորարարական գործիքներ` սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալու համար: 
 
Կառավարություններից շատերը սովորաբար բախվում են հետևյալ խնդիրների հետ. 
  • Տնտեսական աճի խթանում` մրցունակության և աճի համար աղբյուրներ բացահայտելու և ներգրավելու միջոցով: 
  • Ժողովրդագրական փոփոխությունների (ինչպիսիք են միգրացիան և ծերացող բնակչությունը) հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծում: 
  • Ազգային զարգացման կայունության ապահովում` տնտեսական և բնապահպանական կարիքների բալանսավորման միջոցով:  
  • Ստեղծարարության և նորարարությունների համար աջակից միջավայրի կառուցում:
  • Պետական ծառայությունների արդյունավետության ավելացում և բարեփոխումների իրագործում:

Հայաստանի մրցունակության գնահատումը

Իր հետազոտական ճյուղի հետ միասին Ի-Վի Քոնսալթինգն ամեն տարի հրապարակում է Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը (ՀՄԶ): Զեկույցը տարածաշրջանային մրցունակության համատեքստում ներկայացնում է Հայաստանի մրցունակության մանրակրկիտ գնահատումը և առաջարկում է գնահատման համալիր մոտեցում, որը հիմնված է երկրի բարեկեցության և մրցունակության բարձրացման արդյունավետ համակցության վրա: 


Զարգացման կարևորագույն ռազմավարությունների և խոշորամասշտաբ հանրային ծրագրերի մշակման հարցում ՀՀ կառավարությանը խորհրդատվության տրամադրում

Ի-Վի Քոնսալթինգը քաղաքականությունների մշակման գլխավոր մասնակիցներից է եղել այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են արտահանման խթանումը, արդյունաբերական աճը, ֆինանսական դիվերսիֆիկացիան, նորարարություններն ու ՏՏ զարգացումը, ինչպես նաև զբոսաշրջությունը:  

Ի-Վի Քոնսալթինգի ղեկավարությունը մասնակցում է հանրային քաղաքականության մշակմանը` հանրային ոլորտի խորհրդատվական մի շարք խորհուրդներին անդամակցելու միջոցով, որոնցից են`

  • ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհուրդը,
  • ՀՀ վարչապետի գլխավորած Գիտատեխնիկական խորհուրդը,
  • ՀՀ ԱՎԾ մեթոդաբանական խորհուրդը:

 
Աջակցություն մասնավոր ոլորտի զարգացմանը 
 
Ի-Վի Քոնսալթինգը ակտիվորեն ներգրավված է կարևորագույն միջազգային կազմակերպությունների (ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ը, ԳՄՀ-ն, ՄԱԿ-ը, ՏՀԶԿ-ն և այլն)  կողմից մասնավոր ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրագործման մեջ: Մենք խորհրդատվություն ենք տրամադրում քլաստերների գնահատման և միջամտության գործիքակազմի մշակման, գործունեության վերահսկողության համակարգերի, լավագույն փորձի հետազոտությունների և բենչմարքինգի, վերլուծության և այլ բնագավառներում: Ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանում և տարածաշրջանում բազմամյա խոշորամասշտաբ նախագծեր իրականացնող խոշոր միջազգային ընկերությունների հետ: