Մանրածախ առևտուր

 
shadow
 
Համաշխարհային մանրածախ առևտրի ոլորտը բախվում է փոփոխված տնտեսական միջավայրին հարմարվելու խնդիրներին: Սպառողական ծախսերը երկար ժամանակ հանդիսանում էին ոլորտի աճի ամենադինամիկ գործոններից մեկը, սակայն ծախսերի մակարդակների էական անկումը վեր է հանում այս ոլորտի լուրջ խնդիրները: Պաշարների պատշաճ կառավարումը, իրացվելիությունն ու կապիտալի պահպանման խնդիրները պետք է լինեն մանրածախ առևտրի ոլորտի ֆոկուսավորման նոր ոլորտները:  
Մեր փորձն ընդգրկում է մանրածախ առևտրի ամբողջ արժեքային շղթան` ապրանքի լոգիստիկայից մինչև սպառողների նախասիրությունների և գնելու սովորությունների հետազոտություններ:  Մենք մեր հաճախորդներին նաև առաջարկում ենք շուկայի միջավայրին, ռազմավարության ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և գործունեության բարելավմանն առնչվող ծառայությունների մատուցում:
Մեր հաճախորդների շարքում են հաջողակ մանրածախ ցանցերը, ներմուծող ընկերություններն ու առևտրի զարգացող կենտրոնները: Մենք աջակցել ենք մեր հաճախորդներին մանրածախ առևտրի մի շարք ոլորտներում, ներառյալ` շինանյութերը, տների բարեկարգումը, կենցաղային սպառման ապրանքները, սնունդն և խմիչքը, նորաձևության և հագուստի բնագավառները և այլն: