Ճանապարհորդություն և զբոսաշրջություն

 
shadow
 
Զբոսաշրջությունը համաշխարհային մակարդակով ամենաարագ զարգացող ոլորտներից է, որն ունի եկամուտների ապահովման և աշխատատեղերի ստեղծման մեծ ներուժ: Համաձայն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության` զբոսաշրջիկների քանակը մինչև 2020 թվականը տարեկան աճելու է 5.7%-ով: Սա գիտակցելով՝ երկրներն առաջնայնություն են տվել ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտին` հսկայական ջանքեր կենտրոնացնելով ենթակառուցվածքների զարգացման, երկրի բրենդավորման ու առաջմղման վրա:   
Սրված մրցակցությունն ու նոր ապրանքների ավելացող սեգմենտները (բժշկական տուրիզմ, էկոտուրիզմ) մղում են երկրներին տարբերակման նոր աղբյուրներ փնտրել և տեղական կարողությունները զարգացնել` պահանջարկի կառուցվածքում նոր փոփոխություններով պայմանավորված հնարավորությունները օգտագործելու համար:   
Ի-Վի Քոնսալթինգի փորձն ընդգրկում է ոլորտային մակարդակի ռազմավարության մշակումից մինչև գյուղական տարածքներում օրիգինալ հյուրատների ցանցի հիմնումը:  Մենք խորհրդատվություն ենք մատուցել տուր օպերատորներին և հյուրընկալող ընկերություններին նոր ապրանքների շուկայական իրագործելիության գնահատման և ներդրումների պլանավորման ոլորտներում: