Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)

 
shadow

Պատշաճ կազմակերպված ընկերություններն ունակ են  հեղափոխական նվաճումների:

Լավ մտածված կազմակերպական կառուցվածքը կարող է խթանել կորպորատիվ կատարողականը, ինչպես նաև` ընկերության ներքին և արտաքին միջավայրի ռիսկերը կառավարելի դարձնել: Մյուս կողմից, հաջողության հիմնական գործոնը մնում է մարդկային կապիտալի որակն ու շահադրդումը: Մենք նախագծում եւ օժանդակում ենք` ներդնելու արդյունավետ կազմակերպական կառուցվածքներ: Կազմակերպական կառուցվածքների ձևավորման գործընթացում հիմնարար չափանիշը ծախսերի կրճատման և եկամուտների ավելացման բոլոր հնարավորությունների արդյունավետ կիրառումն է: Հիմնական մարտահրավերն այս ոլորտում կազմակերպությունը «սոսնձող» միասնական նպատակների և արժեքների, հստակ որոշումների ընդունման և իրագործման համակարգի կայացումն է:

Ծառայություններ

  • Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի ախտորոշում 
  • Կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում
  • Անձնակազմի գնահատման համակարգերի մշակում
  • Անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակում 
 

Աշխատանքի օրինակներ

Շինարարական նյութեր արտադրող առաջատար ընկերություն

Ընկերությունը դիմեց մեզ` ներդնելու ցուցանիշների հավասարակշռված համակարգի (Balanced Scorecard) վրա հիմնված կառավարման համակարգ: Սակայն ընկերության ուսումնասիրությունը բացահայտեց, որ այն ուներ անարդյունավետ կազմակերպական կառուցվածք, որն այլևս չեր արտացոլում օպերացիոն հոսքերն ու կարող էր լրջորեն խոչընդոտել գործառնական կառավարման ցանկացած համակարգի ներդրումը: Այդ իսկ պատճառով մենք ընկերության համար օպտիմալ կազմակերպական  կառուցվածք մշակելու մանդատ վերցրեցինք, օգնեցինք ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներ, իրականացնել անձնակազմի հավաքագրում և կանոնակարգել գործառութային հոսքը: Վերոնշյալ գործողությունները օգնեցին ստեղծել անհրաժեշտ նախապայմաններ` ընկերությունում կորպորատիվ կառավարման ժամանակակից համակարգի ներդրման համար: 

Կորպորատիվ կենտրոնի կազմակերպական կառուցվածքի նախագծում

Դիվերսիֆիկացված բիզնեսներ ունեցող ընկերությունների առաջատար հայկական խումբ 

Խումբն ընդլայնել էր իր աշխատանքային ոլորտների ցանցը, որոնցից որոշները շատ տարբեր էին հիմնական բիզնեսից: Չունենալով որոշումների կայացման կենտրոնացված մեխանիզմ` խումբը ստիպված էր առանցքային ռազմավարական հարցերում հիմնվել սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամների ինտուիցիայի վրա: Մենք նախագծեցինք և օգնեցինք ներդնել կորպորատիվ կենտրոնի արդյունավետ կազմակերպական կառուցվածք, որը լավագույնս համապատասխանում էր լայնորեն դիվերսիֆիկացված բիզնեսների ներքին բնութագրերին: Վերջնական ընտրության համար կազմվեցին ֆունկցիոնալ կենտրոնացվածության տարբեր մակարդակներ ենթադրող տարբերակներ, որոնց միջև ընտրությունը կատարվեց համեմատական վերլուծության և կազմակերպության հետ համադրելիության ստուգման հիման վրա: Առաջարկված կառուցվածքը նաև թույլ տվեց ավելի արդյունավետ դարձնել այնպիսի գործառույթների գծով ծախսերը, ինչպիսիք են գնումները, ֆինանսները, ՄՌ-ը և իրավաբանական ծառայությունը: