Ներդրումային խորհրդատվություն

 
shadow

Ներդրումային որոշումները սահմանում են ընկերության գործունեության ուղղվածությունը:

Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին կշռադատված և արդյունավետ ներդրումային որոշումների կայացման գործում: Օգտագործելով միջազգային բարձրակարգ կապերն ու համագործակցության ցանցերը՝ Ի-Վի Քոնսալթինգը գտնում է մեր հաճախորդների գործունեության ոլորտներին և առանձնահատկություններին առավելագույնս նպատակահարմար ֆինանսավորման աղբյուրները: Ւ-Վի Քոնսալթինգի ներդրումային խորհրդատվությունը հատուկ մշակված է ընկերությունների բոլոր հիմնական դժվարություններին պատշաճ արձագանքելու նպատակով

:

Ներդրումային կարիքի ճշգրտում     Գործընթացի առաջին կենսական քայլն ընկերության կարիքների ճշգրտումն է՝ ելնելով ըներության ներդրումային ներուժից և աճի հնարավորություններից: Երբեմն ընկերությունների համար տեսանելի չէ ներդրումը «կլանելու» սեփական ունակությունը, այնինչ՝ չափը գերազանցող ներդրումները կարող են նույնքան կործանարար լինել, որքան դրանց բացակայությունը: Ի-Վի Քոնսալթինգը օժանդակում է ընկերություններին ճշգրտել իրենց ներդրումային կարիքները՝ ելնելով ծրագրի և ընկերության ներուժի գնահատականներից:
       
Ձևակերպում    

Ներդրումների գործընթացի հաջորդ փուլը ներդրումային կարիքները պոտենցիալ ներդրողին ճիշտ ներկայացնելն է՝ տրամադրելով վերլուծությունների համար անհրաժեշտ տեղեկություններ: Ի-Վի Քոնսալթինգը աջակցում է ընկերություններին «փաթեթավորել» իրենց ներդրումային ծրագրերն այնպես, որ դրանք արդյունավետ կերպով արտացոլեն թե՛ ներդրողներին հետաքրքրող խնդիրները և թե՛ ընկերության մոտ առկա լավագույն հնարավորությունները: 

Այս փուլի մաս է հանդիսանում համալիր ներդրումային առաջարկի կազմումը, որն իր մեջ ներառում է շուկայի լիարժեք վերլուծությունը և կանխատեսումները, մրցակիցների վերլուծությունը, ծրագրի նկարագրությունը և ֆինանսական մոդելավորումը: 

       
Գործարքի կնքնման աջակցություն     Ի-Վի Քոնսալթինգն իր հաճախորդներին օժանդակություն է ցուցաբերում ներդրողների հետ բանակցությունների և գործարքի կազմման գործընթացում` օգնելով բանակցություններում շահեկան դիրքերի ձևակերպման և բոլոր հնարավոր օգուտների բացահայտման հարցում: Բարդ գործարքներում բազմաթիվ տարբերակների օգուտներն ու ծախքերը հաճախ ակնհայտ չեն, ուստի մենք գործի ենք դնում մեր գիտելիքն ու փորձը` ամենաօպտիմալ լուծումներն առաջարկելու համար:
       
Կատարողականի բարելավում     Ներդրումային ծրագրեր նախաձեռնելով` ընկերությունները հաճախ հայտնվում են գործունեության արդյունավետությունը բարելավելու ճնշման տակ: Ի-Վի Քոնսալթինգն իր գործիքակազմում ունի լուծումներ, որոնք կարող են զգալիորեն բարելավել ընկերությունների արդյունավետությունը: Առաջարկվող գործիքները վերաբերում են ինչպես կարճաժամկետ հատվածում արագ բարեփոխումներին, այնպես էլ երկարաժամկետ հատվածում կառավարման համակարգերի հիմնարար բարեփոխմանը:

Ծառայություններ

  • Ներդրումային ռազմավարությունների ձևավորում և ներդրումային նախագծերի մշակում:
  • Բիզնես նախագծերի կազմում և իրագործելիության ուսումնասիրությունների իրականացում:
  • Խորհրդատվություն ձեռքբերումների և կլանումների ոլորտում:
  • Բիզնեսի գնահատում:
  • Կապիտալի ներգրավում (բաժնեմասային, պարտքային և խառը ֆինանսավորում):
  • Բանակցությունների և գործարքի կնքման գործընթացների աջակցություն:

 

 

Աշխատանքի օրինակներ

Բաժնետիրական կապիտալի ներգրավում, 2007

Դեղատնային գործունեության ոլորտում առաջատար հայկական ընկերություն

Որպես ֆինանսական խորհրդատու օժանդակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 4.4 մլն եվրո գումարի ներդրումային միջոցների ներգրավմանը: Ներդրումային միջոցներն ուղղվել են կազմակերպության ժամանակակից մանրածախ ցանցի ընդլայնմանը:

Կոմերցիոն դյու դիլիջենս , 2008թ.

Միջազգային ֆինանսական հաստատություն

Գյուղատնտեսական ոլորտի առաջատար ընկերությունում 7 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների նպատակահարմարության համալիր հետազոտություն:

Փոխատվական կապիտալի ներգրավում, 2008-2009թթ.

Ռուսական խոշոր հոլդինգային ընկերություն

Ձևակերպվել է աևտրի կենտրոնի ներդրումային ռազմավարությունը, ինչպես նաև օժանդակություն է ցուցաբերվել միջազգային ֆինանսական հաստատությունների (Սևծովյան առևտրային և զարգացման բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) հետ բանակացությունների վարման ընթացքում:

Տարաներ արտադրող առաջատար հայկական ընկերություն

Մշակվել է ընկերության ընդլայնման ներդրումային ծրագիրը` հիմնվելով տեղական և վրաստանյան շուկաների հետազոտության արդյունքների վրա: Ներդրումային ծրագրի հիման վրա ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլարի փոխատվական կապիտալ:

Խոշոր դիվերսիֆիկացված ընկերություն

Իրականացվել է Հայաստանում պատուհանների և հարակից մասերի արտադրության իրագործելիության ուսումնասիրություն: Պատրաստվել է ներդրումային ծրագիր և աջակություն է ցուցաբերվել հայկական բանկերից 20 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված փոխառու ֆինանսավորում ներգրավելու հարցում:

Խոշոր կառուցապատող ընկերություն

Տրամադրվել է խորհրդատվություն ընկերության ռազմավարության մշակման գործում: Իրականացրել է իրագործելիության համակողմանի վերլուծություն, նախագծել է ընդլայնման ռազմավարություն, ինչպես նաև մշակել է բնակելի և առևտրային համալիրների կառուցապատման ներդրումային նախագիծը: Ընկերությունը ՎԶԵԲ-ի 5մլն. ԱՄՆ դոլար փոխատվական կապիտալ է ներգրավել ներդրումային նախագծի մշակման փուլում:

Համակցված ֆինանսավորման ներգրավում, 2010թ.

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություն

Որպես ընկերության խորհրդատու օժանդակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մոտ 0.7մլն եվրո գումարի ներդրումային միջոցների ներգրավմանը` ապահովելու ընկերության ընդլայնումը շոկոլադի և քաղցրավենիքի շուկայում: Ընկերությանը խորհրդատվություն է մատուցվել գործընթացի ամբողջ ընթացքում:

Միջազգային ցանցի ֆրանչայզինգ, 2011թ.

Տեղական սննդի և սրճարանների բիզնես 

Ձևակերպել է ֆրանչայզինգի ռազմավարությունը`ուղղված սրճարանի միջազգային ցանցից ֆրանշիզա ձեռք բերելուն: Իրականացրել է իրագործելիության ուսումնասիրություն և ներդրումային գրավչության գնահատում, ինչն օգնեց սրճարանների համաշխարհային բրենդից ֆրանշիզա ստանալ: 

Ընկերության արժեքի գնահատում, 2012թ

Ճարտարագիտական ծառայություններ մատուցող ընկերություն

Պոտենցիալ ներդրողի կողմից պատվիրվեց ընկերության գնահատում։  Մի քանի մեթոդների համադրությամբ գնահատվեց հիմնականում ոչ նյութական ակտիվներ ունեցող ընկերության արժեքի շրջակայքը

Վերաֆինանսավորման ներգրավում, 2014թ ․

Շինանյութերի խոշոր արտադրող

Որպես ընկերության ֆինանսական խորհրդատում օժանդակել է միջազգային ֆինանսական հաստատությունից ֆինանսավորման ներգրավմանը։ Նախագիծը նպատակ ուներ ամբողջապես վերակառուցել վարկերի պորտֆելը, օպտիմալացնել ֆինանսական ծախսերը և պատրաստել ընկերությանը երկարաժամկետ ներդրումային ծրագրի իրականացմանը: