

Մարքեթինգում սխալվելը կործանարար է գործարար ոլորտում:
Ծառայություններ
- Սպառողների կողմից օգտագործման և վերաբերմունքի հետազոտություն:
- Շուկայի սեգմենտավորում:
- Շուկայի զննում (կոմերցիոն դյու դիլիջենս):
- Շուկա մուտք գործելու և ընդլայնման ռազմավարությունների մշակում:
- Բրենդի գնահատում և համեմատական վերլուծություն:
- Գովազդային արշավի արդյունավետության գնահատում:
- Սպառողների բավարարվածության և հավատարմության գնահատում:
- Վաճառքի գործառնության օպտիմիզացիա :
Աշխատանքի օրինակներ
Պետություն և մասնավոր ներդրող
Ի-Վի Քոնսալթինգն իրականացրել է իրագործելիության հետազոտություններ Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման և ֆոտովոլտայիկ ապրանքների արտադրության կազմակերպման համար: Հետազոտություններն իրենց մեջ ներառեցին շուկայի կառուցվածքի և զարգացման միտումների խորը վերլուծություն, ծախսերի կառուցվածքի բենչմարքինգ և այլն: Գնահատման արդյունքների միջոցով կազմվեց ծախսեր-օգուտներ մանրակրկիտ վերլուծություն, ինչպես նաև ընդգծվեցին ներդրումային նախագծերի առանցքային ռիսկերը: Չնայած նախնական դրական տրամադրվածության` մենք խորհուրդ տվեցինք ներդրողներին խուսափել այդ ներդրումներն իրականացնելուց` հաշվի առնելով շահույթ/ռիսկ անբարենպաստ հարաբերակցությունը:
Կաթնամթերք արտադրող առաջատար ընկերություն
Օգտագործման և վերաբերմունքի խորքային հետազոտությամբ ի հայտ բերված արդյունքների հիման վրա Ի-Վի Քոնսալթինգն իրականացրեց շուկայի սեգմենտավորում պաղպաղակի ապրանքային կատեգորիայում, ինչն օգնեց հաճախորդին նույնականացնել շուկայի գրավիչ և հեռանկարային սեգմենտները և մշակել նոր, թիրախավորված ապրանքներ:
Հայաստանի առաջատար բջջային հեռահաղորդակցային ընկերություն
Օտարերկրյա բջջային ընկերության կողմից կլանվելուց հետո մենք օգնեցինք հաճախորդին գնահատել այն բրենդի ուժը և վերջինիս նկատմամբ հաճախորդների կապվածությունը, ինչն իր նպաստը բերեց ռեբրենդինգային ռազմավարության շուրջ բանակցությունների ժամանակ:


Հայաստանի առաջատար բջջային հեռահաղորդակցային ընկերություն
Ի-Վի Քոնսալթինգը հանդես է գալիս որպես առաջատար բջջային հեռահաղորդակցային ընկերության երկարաժամկետ գործընկեր` իրականացնելով բրենդի կատարողականի պարբերական գնահատումներ և հաճախորդների բավարարվածության հետազոտություններ: Ուսումնասիրությունները թույլ են տալիս հաճախորդներին առնչվող ոլորտներում կատարողականի առանցքային ցուցանիշների (KPI) հիման վրա կառավարում իրականացնել: Բրենդի կանոնավոր բենչմարքինգային հետազոտությունների միջոցով մենք հետևում և վերլուծում ենք բրենդի կատարողականը մրցակիցների համեմատ: