Գործունեության արդյունավետության բարելավում

 
shadow

Ռազմավարությունների մեծամասնությունը ձախողվում է դրանց թերի իրականացման հետևանքով

Մենք աջակցում ենք հաճախորդներին` գործունեության արդյունավետության բարելավմանը նպատակահարմար գործիքակազմ առաջարկելով, ինչպես նաև ընկերության կառավարման համակարգերում այդ գործիքակազմը արդյունավետորեն ներդնելու ուղղությամբ: Մենք սովորաբար դառնում ենք ղեկավարների երկարաժամկետ գործընկերը դրանք իրագործելու և հիմնական նրբությունները հասկանալու և կիրառելու գործում:

Ի-Վի Քոնսալթինգը հաջողությամբ ներմուծեց Հավասարակշռված ցուցանիշների համակարգը (Balanced Scorecard), որն ընկերությունների կառավարման և ռազմավարությունների իրագործման արդյունավետ գործիքակազմ է հանդիսանում:

Ի-Վի Քոնսալթինգի այս պրակտիկայի ղեկավարները վերապատրաստվել և հավաստագրվել են մեթոդի հեղինակների (Ռ. Կապլան (Հարվարդի բիզնես դպրոց) և Դ. Նորտոն (Պալադիում Գրուփ)) և ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից : 

 

Ծառայություններ

  • Արդյունավետության գնահատման համակարգի մշակում և ներդրում:
  • Ֆինանսական գործառնությունների արդյունավետության բարձրացում և բարելավում:
  • Պլանավորման, բյուջեի կազմման և կանխատեսումների համակարգի բարելավում:
  • Մարքեթինգային գործառնությունների արդյունավետության բարձրացում և բարելավում:
  • Վաճառքի անձնակազմի կառավարման բարելավում, վարձատրության մեխանիզմների մշակում, սպառողների սպասարկման չափանիշների մշակում:
  • Գործառնական կառավարման արդյունավետ համակարգեր, օպերացիոն ցուցանիշների համակարգի ներդնում (դեշբորդ):
 

Աշխատանքի օրինակներ

Օպերացիոն գործընթացի բարելավում
shadow

Սպառողական ապրանքների առաջատար արտադրող 

Ի-Վի Քոնսալթինգ-ն օգնեց ընկերությանը բարելավել օպերացիոն և գործառնական  կառավարման համակարգերի կարևորագույն բաղադրիչները: Ընկերության օպերացիոն համակարգի վերանայումն ու կառավարման գործընթացները կանոնակարգվեցին, ինչպես նաև կազմակերպվեցին ղեկավարների հանդիպումներ` գործառնական ցուցանիշների դեշբորդի(dashboard) կիրառմամբ: Վերոնշյալ գործողությունները էականորեն բարձրացրեցին ընկերության ընթացիկ գործառնական կառավարման որակը, բարելավեցին բարձր ղեկավարների միջև կոորդինացումը և արագացրեցին որոշումների կայացման գործընթացները: 

Պլանավորման համակարգի ներդրում
shadow

Դեղագործական ապրանքների արտադրող 

Ընկերությունը հանդիսանում էր ինտեգրված դեղագործական ընկերության (մեծածախ, մանրածախ վաճառք և արտադրություն) առանձնացված արտադրական ստորաբաժանումը: Ինտեգրված ընկերության պլանավորման համակարգը չուներ առանձնացված մոտեցում յուրաքանչյուր բիզնես միավորի համար: Այդ իսկ պատճառով նշված ստորաբաժանումը չուներ պլանավորման որևիցե համակարգ: Մենք օգնեցինք ընկերությանը ստեղծել ֆինանսական և գործառնական ամսական պլանավորման համակարգ: Ճկուն կանխատեսումը հիմնված էր և' վերևից ներքև, և' ներքևից վերև մոտեցումների վրա: Համակարգերը թույլ տվեցին ընկերությանը ամսական կտրվածքով իրատեսականորեն պլանավորել կանխիկի հոսքը, հումքի մատակարարումը, ռեսուրսների տեղաբաշխումը և արտադրության ժամանակացույցները: Ի լրումն գործառնությունների բարելավմանը` ավելի լավ պլանավորման շնորհիվ համակարգերը նպաստեցին ռեսուրսախնայողության ավելացմանը: