Բիզնեսի գնահատումը. կիրառելի պրակտիկա Հայաստանում

 

Բիզնեսի գնահատումը ներդրումների ներգրավման համատեքստումԿիրառելի պրակտիկա Հայաստանում

«Ի-Վի Քոնսալթինգը» ՎԶԵԲ-ի «Հայաստանում փոքր բիզնեսների խորհրդատվության» հետ համատեղ կազմակերպեց սեմինար` նվիրված բիզնեսի գնահատմանը և դրա հետ կապված ներդրողների հետ բանակցելու կարողությունների զարգացմանը: Մասնակիցների թիրախային շրջանակն էր ընկերությունների սեփականատերերը, գործադիր և ֆինանսական տնօրենները, ֆինանսական վերլուծաբաններն ու խորհրդատուները: Սեմինարի շրջանակներում քննարկվեցին հայկական իրականության պայմաններում հետևյալ խիստ արդիական հարցերը.

  • Ինչպե՞ս կազմել ընկերության ֆինանսական պլանը
  • Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել այլ ընկերությունների համեմատ ական ցուցանիշները (multiples) կիրառելու հարցում
  • Ինչպես գնահատել բացասական դրամական հոսքերով և/կամ վնասով աշխատող ընկերությունները
  • Ինչպե՞ս ճիշտ դուրս բերել ընկերության սեփական կապիտալի արժեքը վարկային ծանրաբեռնվածության պայմաններում
  • Ինչպե՞ս գնահատել ընկերությունը նախատեսվող ընդլայնման համատեքստում (մուտք արտահանման շուկաներ և այլն)
  • Ինչպե՞ս ճիշտ որոշել դրամական միջոցների հոսքերի զեղչման (դիսկոնտավորման) դրույքը
  • Ինչպե՞ս ճիշտ արտացոլել տեղական և թիրախային շուկաների ռիսկերը արժեքի գնահատման մեջ