

Ծառայություններ
- Մրցունակության և տնտեսական աճի վերլուծություն:
- Քլասթերային և ոլորտային վերլուծության և զարգացման աշխատանքներ:
- Կառավարությանը, միջազգային և այլ օժանդակող կազմակերպություններին ոլորտների զարգացման քաղաքականությունների մշակման և միջամտությունների հարցերում օժանդակություն:
- Տնտեսական քաղաքականության մշակում և շահերի ներկայացում:
- Մոնիթորինգի և գնահատման համակարգերի մշակում, խոշորամասշտաբ ոչ առևտրային նախագծերի ազդեցության գնահատում:
Աշխատանքի օրինակներ
«Ի-Վի Քոնսալթինգը» զեկույցը պատրաստել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով 2015թ. մայիսին Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին ընդառաջ: Զեկույցը ներկայացնում է ընդգրկուն տեղեկատվություն Հայաստանի կրթության և գիտության ոլորտի նորարարական նախաձեռնությունների և շոշափելի ձեռքբերումների և մասին:Զեկույցը վեր է հանում ռազմավարական նախաձեռնությունների միջոցով հանրակրթության որակի բարելավումը, նախնական և միջին մասնագիտական կրթության բարելավումները, նորարար կրթական միջավայրերը: Զեկույցը նաև ընդգծում է բարձրագույն կրթության մրցունակության և միջազգայնացման խթանումը, գիտահետազոտական ենթակառուցվածքները և կրթության մեջ նորարարության խթանումը, ինչպես նաև բարձրագույն կրթության մեջ շարժունակության զարգացումը: Կարդացեք անգլերեն տարբերակը ամբողջությամբ>>
Ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործառնական ցուցանիշների համակարգի մշակում, ինչպես նաև Հայաստանի տնտեսության և հասարակության վրա վերջինիս հնարավոր սոցիալական և տնտեսական ազդեցության գնահատում:
Հետազոտությունը գնահատում է ճարտարագիտական ծառայությունների զարգացման ներուժը համաշխարհային շուկայի զարգացման միտումների ներքո, նույնականացնում է ընկերությունների կարիքներն ու տրամադրում է ռազմավարական առաջարկներ ոլորտի աջակցության համար:
Ի-Վի Քոնսալթինգը հանդիսանում է Cardno-ի տեղական ենթակապալառուն` ֆինանսների հասանելիության մեծացմանն ու ֆինանսական դիվերսիֆիկացմանն ուղղված 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հնգամյա ծրագրի իրականացման շրջանակներում:
Ի-Վի Քոնսալթինգը հանդիսացել է տեղական ենթակապալառու Նաթան ասոշիեյթսի համար: Վերջինս իրագործել է 17 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մասնավոր հատվածի զարգացման ծրագիր: Ծրագիրը նպատակաուղղված էր Հայաստանում զբոսաշրջության, ՏՏ, դեղագործական և ճարտարագիտական քլաստերների զարգացմանը:
Վերլուծությունը դիտարկում է հայկական Սփյուռքի դերը Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների (Սփյուռքի հետ կապակցված ՕՈՒՆ-երի) ներգրավման գործում 1994-2004թթ:
Նորվեգիայի միջազգային հարաբերությունների համալսարան (NUPI)
Զեկույցը վերլուծել է բարձր տեխնոլոգիաներ ունեցող առաջնակարգ անդրազգային կորպորացիաների արժեշղթերի միջազգայնացման օրինակները և սահմանել այն կարևորագույն գործոնները , որոնց շնորհիվ վերջիններս դարձան ՀուՄ ոլորտի բարձրակարգ վերամշակող առաջատարներ: Զեկույցում նաև տրվել են թիրախավորված կորպորացիաների ներգրավման համար առաջարկներ:
Հայաստանի ՏՏ ոլորտի այլընտրանքային սցենարները մշակվել են ոլորտի եկամուտների էկոնոմետրիկական մոդելներից ստացված արդյունքների հիման վրա: Զեկույցը ներառում է մի քանի երկրների օրինակների ուսումնասիրություններ և տրամադրում է Հայաստանի ՏՏ քլասթերի հետագա աճի համար քաղաքականության առաջարկներ:
Հիմնված լինելով շրջանավարտների հետազոտության և գործատուների հարցումների վրա` վերլուծվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների նկատմամբ պահանջարկն ու աշխատանքի ընդունման հեռանկարները: Վերլուծվել են նաև աշխատաշուկայի միտումներն ու տրվել պահանջարկի և առաջարկի հետագա զարգացման գնահատականները: Գնահատվել է ուսանողական վարկերի նկատմամբ պահանջարկը ֆինանսավորման տարբեր պայմանների դեպքում: Կառավարությունը նախաձեռնել է ուսանողական վարկերի ծրագիրը 2013 թվականին:
Հայաստանում եզակի 3.5 սերնդի սինխրոտոն լույսի աղբյուրի տեղակայման համար մշակվել է ծրագիր և իրականացվել տնտեսական և սոցիալական ազդեցության համալիր վերլուծություն: Այս վերլուծության հիման վրա ՀՀ կառավարությունը ծրագրի իրագործումը սկսելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Մենք մշակել ենք բիզնես պլան` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից կրթական և հետազոտական լաբորատոր կենտրոնի հիմնադրման համար: Մենք իրականացրել ենք միջազգային լավագույն փորձի վերլուծություն, որի հիման վրա առաջարկել ենք համապատասխան գործառնական մոդել և ռազմավարություն: Ծրագիրն իրագործվեց 2012 թվականին:
ՀՀ Կառավարության խնդրանքով 2007 թվականի դեկտեմբերին Ի-վի-ն Հայաստան 2020 նախագծի և ԱՄՆ ՄԶԳ կողմից հիմնադրված «Մրցունակ հայկական մասնավոր հատված» նախագծի հետ համատեղ մշակեցին ՀՀ Զբոսաշրջության ոլորտի ռազմավարության հայեցակարգը, որն ընդունվեց որպես ուղեցույց` Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման համար:
Ի-Վի Քոնսալթինգը կազմեց Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումն արտացոլող հիմնական ցուցանիշների կանխատեսումը և մասնակցեց ոլորտի ռազմավարական նախաձեռնությունների մշակմանը:
Հայեցակարգը մշակվել էր Ի-Վի Քոնսալթինգի կողմից` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվերով: Այն սահմանում է առանցքային սկզբունքներն ու գլխավոր նախաձեռնությունները ինտեգրված ռազմավարության շրջանակներում:
(Քաղաքականությունն ընդունվել է 2011 թ.)
2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի կառավարությունը ձգտում էր փոխել իր տնտեսական քաղաքականությունը` աճը խթանելու առավել ակտիվ միջամտություններ որդեգրելու նպատակով: Այս փոփոխությամբ արձանագրվեց անկախ Հայաստանի քսանամյա պատմության մեջ տնտեսական քաղաքականության պարադիգմայի փոփոխություն: Ի-Վի Քոնսալթինգը ներգրավվել էր Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Մշակված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն ուրվագծեց կառավարության քաղաքականությունն առանցքային արդյունաբերական ոլորտների աջակցության հարցում, դրանք են` նպատակները, նախնական փուլի գերակայություններն ու կենտրոնացվածության ոլորտները, միջամտությունների հիմնական սկզբունքները և կազմակերպական կառուցվածքները: Համաձայն ռազմավարության` կառավարությունը պետք է ընդհանուր գործարար միջավայրի բարելավման նախաձեռնություններին զուգընթաց իրականացնի նաև ոլորտային զարգացման ռազմավարություններ: Միջամտությունները հիմնված են պետություն-մասնավոր ոլորտ գործընկերության մեխանիզմների վրա` հասցեագրելով թիրախային ոլորտների արժեքային շղթաների բոլոր բաղադրիչները:
Ի-Վի Քոնսալթինգն օժանդակել է ՀՀ կառավարությանը զարգացման ռազմավարությունների, կարճաժամկետ գործողությունների ծրագրի և գերակա ոլորտներում (Ճշգրիտ ճարտարագիտություն, գինեգործություն և կոնյակագործություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն և ժամագործություն, պահածոների արտադրություն, շշալցված ջուր և հյութեր, տեքստիլ և կաշվե ապրանքներ) կատարողականի վերահսկման և գնահատման համակարգի մշակման գործում: