Գյուղատնտեսություն

 
shadow
 
Առաջնային գյուղմթերքների շուկայում տատանողականությունը, ուրբանիզացիան, արտադրողականության և ենթակառուցվածքային խզումները էական ազդեցություն են ունենում գյուղատնտեսության վրա։ Միաժամանակ զարգացող երկրներում գյուղատնտեսության դերը շրջադարձային է գյուղական շրջաններում աղքատության վերացման գործում։
Զարգացման գործակալությունները և կառավարությունները հանդես են գալիս բազմաթիվ նախաձեռնություններով այս մարտահրավերը հաղթահարելու համար։ Հաջողությունը պահանջում է լավ մշակված ռազմավարության և արդյունավետ ներդրումների անքակտելի համադրություն՝ հիմնված տվյալ տարածաշրջանի մշակութային, սոցիալական և ժողովրդագրական առանձնահատկությունների վրա։
Գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած փորձառությունը, բացի առանձին արտադրողների հետ աշխատանքից, ներառում է նաև Հայաստանի տնտեսական զարգացման մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են գյուղական համայնքները տնտեսական աճի և զարգացման հեռանկարով ապահովելուն: Մենք այդ անում ենք՝ 
 
  • Օգնելով նրանց գտնելու տնտեսական արժեքի ստեղծման հնարավորությունները` հիմնվելով իրենց մրցակցային առավելությունների բացահայտման, տեսլականի ձևակերպման և նպատակներին հասնելու համար ջանքերի համախմբման վրա;
  • «Զինելով» նրանց ձեռնարկատիրական հմտություններով՝ ստեղծելու կայուն և էկոլոգիապես անվնաս բիզնես մոդելներ;
  • Ստեղծելով հնարավորություններ ֆինանսական միջոցների հասանելիության համար;
  • Նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը;
  • Ընդարձակելով կանանց եւ երիտասարդներին աշխատանքով ապահովելու հեռանկարները: