Պրակտիկայի ծրագիր

 

Ի-Վի Քոնսալթինգում պրակտիկան (internship) եզակի հնարավորություն է ընձեռում ներգրավվելու բիզնեսի և տնտեսության դժվարին մարտահրավերներին համապարփակ լուծումներ տալու գործում, որոնք նպաստում են ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը:

Իրականացվող բազմազան ծրագրերը նպաստում են մեր թիմի անդամների արագ և շարունակական մասնագիտական աճին:

Պարտականություններ.

  • տվյալների հավաքագրում և հետազոտությունների իրականացում
  • ընկերությունների, տարբեր ոլորտների և մակրոտնտեսական միջավայրի վերլուծություններ
  • զեկույցների մշակում
  • ծրագրերի շրջանակում պահանջվող այլ առաջադրանքներ

Պահանջներ.

  • մոտիվացված անհատներ, ովքեր ցանկանում են սովորել
  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության / բիզնես կառավարման / ֆինանսների գծով
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • հետազոտական և վերլուծական հմտություններ
  • հաղորդակցման, ժամանակի կառավարման և խնդիրներին լուծումներ տալու կարողություններ
  • թիմային և ինքնուրույն աշխատելու ունակություն

Պրակտիկայի ծրագիրն ամբողջ դրույք է և առաջին ամսվա համար չի վարձատրվում: Բավարար արդյունքների հիման վրա պրակտիկան կարող է երկարաձգվել ևս 3 ամսով՝ վճարովի սկզբունքով: Լավ արդյունքների դեպքում հնարավոր է երկարաժամկետ աշխատանքի առաջարկ:      

Եթե կարծում եք, որ սա Ձեզ համար է, ուղարկեք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ  info@evconsulting.com էլ․ հասցեին` վերնագրում նշելով` Internship: Դիմելու վերջնաժամկետ՝ 14․09․2017։ Հեռախոսազանգերի անհրաժեշտություն չկա: