Մարքեթինգային խորհրդատվություն

Մարքեթինգում սխալվելը կործանարար է գործարար ոլորտում:

Գլոբալացված աշխարհը բոլոր շուկաները դարձրել է չափազանց մրցակցային: Իսկ թվային հեղափոխությունն, ամբողջովին վերափոխում է մարքեթինգի գործառույթներն:

Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ավելի լավ հասկանալ սպառողների կարիքները, ձևավորել տարբերակված արժեքային առաջարկներ` հիմնված բրենդի առանցքային հատկանիշների վրա, արդյունավետորեն հաղորդակցվել սպառողների հետ: Նշված նպատակների համար մենք առաջարկում ենք մարքեթինգային այնպիսի գործիքակազմ, որը լավագույնս է նպաստում բիզնեսի խնդիրների լուծմանը:

Շուկայական հետազոտությունների կարողություններ

Փորձառու հարցազրուցավարների մեծ ցանց: Հարցումների իրականացման համար օգտագործում ենք փորձառու հարցազրուցավարների մեր մեծ ցանցը:

Բարձրակարգ հեռախոսային հարցումների (CATI) համակարգ: Ի-Վի Քոնսալթինգը կիրառում է TCI տեխնոլոգիայով հագեցած ժամանակակից հեռախոսային հարցումների CATI ստուդիան, որը հարցազրույցների բարձրորակ ձայնագրման հնարավորություն է տալիս:

Ծառայություններ

  • Սպառողական վարքագծի և վերաբերմունքի հետազոտություն
  • Շուկայի սեգմենտավորում
  • Շուկայի զննում (առևտրային due diligence)
  • Շուկա մուտք գործելու և ընդլայնման ռազմավարությունների մշակում
  • Վաճառքի թվայնացված ուղիների գնահատում
  • Բրենդի գնահատում և համեմատական վերլուծություն
  • Գովազդային արշավի արդյունավետության գնահատում
  • Սպառողների բավարարվածության և հավատարմության գնահատում
  • Վաճառքի գործառնության օպտիմալացում։