Մարդիկ

 

Մեր գործունեությունը մտավոր ոլորտում է, որի հիմքում մարդիկ են, նրանց կամքն ու բնավորությունը: 

Ի-Վի Քոնսալթինգի գործունեությունը հիմնված է լայն փորձառությամբ, մեծ ունակություններով, միևնույն ժամանակ` խորաթափանցությամբ և ստեղծագործ մտքով օժտված թիմի վրա:  Մեր աշխատակիցները մասնագիտացած են տնտեսագիտության, բիզնես կառավարման և ֆինանսների բնագավառներում և ունեն թե՛ մասնավոր և թե՛ հասարակական ոլորտներում գործունեության հարուստ փորձ: Թիմի յուրաքանչյուր անդամ մեզ համար ավելին է, քան պարզապես աշխատողը: Ի-Վի Քոնսալթինգը նաև համագործակցում է տարբեր ոլորտներում մասնագիտացած միջազգային խորհրդատուների և մասնագետների լայն ցանցի հետ` վերջիններիս նեղ մասնագիտական խորը գիտելիքներն առանձին նախագծերում կիրառելու նպատակով: Մեզ միավորող ուժը կատարելության ձգտումն է: Յուրաքանչյուր նախագծում մենք ձգտում ենք կիրառել ոչ մակերեսային մոտեցումներ և յուրահատուկ լուծումներ: Հաճախորդի վստահությունը անգնահատելի է մեզ համար: Բոլոր այս դժվարին նպատակներին մեզ օգնում է հասնել ստեղծագործ և ոգեշնչող աշխատանքային միջավայրը: