Գործունեության արդյունավետության բարձրացում

Ռազմավարությունների մեծամասնությունը ձախողվում է դրանց թերի իրականացման հետևանքով։

Մենք աջակցում ենք հաճախորդներին` առաջարկելով և ընկերության կառավարման համակարգում ներդնելով գործունեության արդյունավետության բարելավմանն ուղղված գործիքակազմ: Մենք սովորաբար դառնում ենք մեր հաճախորդ ընկերությունների ղեկավարների երկարաժամկետ և լավագույն գործընկեր:

Ներկայիս անկայուն ու սուր մրցակցային իրականությունը նույնիսկ ՓՄՁ-ներին է ստիպում կարևորել արդյունավետ կառավարման համակարգերի դերն ու դրանք ներդնել բոլոր գործառնական ոլորտներում՝ սկսած մարդկային ռեսուրսների կառավարումից մինչև ռազմավարական կառավարում։ Ավելի հաճախ մեզ հետ կապ են հաստատում բիզնես գործընթացների օպտիմալացման, արդյունավետության բարձրացման և այլ նմանատիպ ծառայություններով հետաքրքրված ընկերությունները։

ծառայություններ

  • Արդյունավետության գնահատման համակարգի մշակում և ներդրում
  • Ֆինանսական գործառնությունների արդյունավետության բարձրացում և բարելավում
  • Պլանավորման, բյուջեի կազմման և կանխատեսումների համակարգի բարելավում
  • Մարքեթինգային գործառնությունների արդյունավետության բարձրացում և բարելավում
  • Վաճառքի անձնակազմի կառավարման բարելավում, վարձատրության մեխանիզմների մշակում, սպառողների սպասարկման չափանիշների մշակում
  • Գործառնական կառավարման արդյունավետ համակարգեր, օպերացիոն ցուցանիշների համակարգի ներդրում (դաշբորդ)
  • Արդյունավետության ցուցանիշներով կառուցված վարձատրության համակարգերի մշակում