Հանրային քաղաքականություն

Արդյունավետ կառավարվող հանրային ոլորտները նպաստում են հասարակությունում հարստության ստեղծմանը։

Մենք օգնում ենք հանրային ոլորտի կազմակերպություններին արդյունավետ նախագծելու, իրականացնելու և գնահատելու զարգացման ռազմավարություններ` առանցքային սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու համար: Մենք ձգտում ենք համաշխարհային լավագույն փորձը տեղական համատեքստին հարմարեցնելու` այդ նախաձեռնություններն առավել արդյունավետ դարձնելու համար: Մեր խորհրդատվությունն օժանդակում է հանրային քաղաքականություն իրականացնողների բարձրագույն օղակին` փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու հարցում:

Մենք ներդնում ենք մասնավոր ոլորտի մեր լավագույն փորձը զարգացման քաղաքականությունների մշակման մեջ` տևական փոփոխությունների և նպատակների, ինչպես նաև գործողությունների փոխհամաձայնեցվածության հասնելու համար:
Մենք աշխատել ենք նախարարությունների, պետական գործակալությունների, միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ տնտեսական զարգացման, նորարարությունների, արտահանման խթանման, օտարերկրյա ներդրումների, գիտության և կրթության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման բնագավառներում:

ծառայություններ

  • Մրցունակության և տնտեսական աճի վերլուծություն
  • Կլաստերային և ոլորտային վերլուծության և զարգացման աշխատանքներ
  • Օգնություն կառավարությանը, միջազգային և այլ օժանդակող կազմակերպություններին՝ տարբեր ոլորտների զարգացման քաղաքականությունների մշակման հարցերում
  • Տնտեսական քաղաքականության մշակում և շահերի ներկայացում
  • Մշտադիտարկման և գնահատման համակարգերի մշակում, մեծածավալ ոչ առևտրային նախագծերի ազդեցության գնահատում