Ռազմավարական խորհրդատվություն

 
shadow

Ռազմավարության էությունն  ընտրությունն է:

Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բացահայտելու այդ ընտրության էությունը և աջակցում ենք այդ ընտրությունը կատարելու հարցում: Առաջարկում ենք գործիքներ, որոնցով մեր հաճախորդները կարող են լավագույնս կիրառել իրենց հիմնարար կարողությունները` մրցակցային առավելությունների հասնելու համար: Մեր խորհրդատվությունն ու առաջարկվող գործիքները միշտ հիմնվում են փաստերի, մանրակրկիտ վերլուծության և համապարփակ սինթեզի վրա:

Ծառայություններ

  • Միջին և երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորում և ռազմավարական պլանների կազմում:
  • Սցենարային պլանավորում:
  • Ռազմավարության իրագործման գործիքների ձևավորում և ներդրում:
  • Ռազմավարության և ընթացիկ գործունեության միջև հստակ կապերի սահմանում' օպերացիոն ցուցանիշների համակարգի և այլ գործիքների միջոցով:

Աշխատանքի օրինակներ

Ռազմավարության մշակում և իրագործման օժանդակում
shadow

Տեղական առևտրային բանկ

Ունենալով կայացած գործառնական համակարգ` բանկը գիտակցում էր, որ այն կատարողականի կառավարման լիարժեք համակարգի կարիք ունի: Համապարփակ վերլուծությունը ցույց տվեց, որ սրվող մրցակցության պայմաններում առաջին հերթին նրան անհրաժեշտ էր առավել կտրուկ և hամապարփակ ռազմավարություն` նախքան իր գործունեության թիրախները դրանով պայմանավորելը: Ի-Վի Քոնսալթինգը-ն սկսեց  բոլոր բարձր ղեկավարների, այդ թվում նաև  գործադիր տնօրենի մասնակցությամբ մի շարք ռազմավարական աշխատաժողովների նախաձեռնությունից և իրականացումից:  Արդյունքում ընկերությունը հղկեց իր ռազմավարությունը՝ ձևակերպելով այն բոլոր կարևոր որոշումներ կայացնողների կողմից ընդունված կարճ ռազմավարական ուղերձների տեսքով: Այնուհետև մենք օգնեցինք մշակել կատարողական կառավարման համալիր համակարգ` ռազմավարությունը վերածելով կատարողականի գնահատման առանցքային ցուցանիշների (KPI) և խոշոր ֆունկցիոնալ ոլորտներում ռազմավարական  նախաձեռնությունների: Կատարողականի չափանիշներն ու կազմակերպության թիրախներին հասնելու ռազմավարական նախաձեռնությունները մշակվել էին ցուցանիշների հավասարակշռված համակարգի (Balanced Scorecard) կիրառմամբ: 

Համապարփակ ռազմավարության զարգացում և իրագործման օժանդակում
shadow

Կաթնամթերք արտադրող առաջատար ընկերություն

Ի-Վի Քոնսալթինգը աջակցել է ընկերությանը համապարփակ ռազմավարական ծրագրի և դրա հիմքում ընկած անհրաժեշտ գործիքների մշակման հարցում: Ընդարձակ և երկարաժամկետ մանդատը ներառել է նաև այնպիսի առանցքային ոլորտների կատարելագործումը, ինչպիսիք են ֆինանսները, մարքեթինգը և վաճառքը, այդ թվում՝ նոր բրենդինգային ուղղությունների զարգացման մշակումը: Ծրագրի իրագործման արդյունավետությունը շեշտակիորեն բարձրացավ ղեկավար անձնակազմի՝ կատարողականի վրա հիմնված վարձատրման համակարգի ներդրման շնորհիվ, որն ուղիղ կապ ստեղծեց ռազմավարական նպատակների և ամենօրյա աշխատանքի միջև:  

Երկարաժամկետ ռազմավարության մշակումն ու պլանավորման համակարգի նորացումը
shadow
Դեղագործական ոլորտի առաջատար արտադրող
 
Ի-Վի Քոնսալթիգը- ներգրավված էր ընկերության տնօրենների խորհրդում՝ առաջադրված  ընկերության մեջ փայատիրական ներդրում իրականացրած միջազգային ֆինանսական հաստատության կողմից: - Մանդատը ներառում էր ընկերությանը ավելի լավ ռազմավարական մենեջմենթ և կորպորատիվ կառավարում ունենալու հարցում օժանդակելը: Ի-Վի Քոնսալթինգը ներդրեց երկարաժամկետ ռազմավարության և մեկ տարվա բյուջետավորման վրա հիմնված ռազմավարական պլանավորման համակարգ: Գործառնական կառավարման գործիքների մասն իր մեջ ներառում էր շարունակական բյուջետավորումը (rolling budgets), գործունեության արդյունավետության առանցքային ցուցանիշների մոնիտորինգը և այլն:
Դեղագործական ոլորտի ռազմավարություն
shadow
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն  
 
 ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակման շրջանակներում Ի-Վի Քոնսալթինգը, ի թիվս այլ ոլորտների, ներգրավվեց նաև Հայաստանի դեղագործական ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակման մեջ: Դեռևս փոքր լինելով` ոլորտը դինամիկ աճ էր գրանցում` օգտագործելով արտահանման հնարավորությունները: Ոլորտի համար մարտահրավեր և նպատակ է հանդիսանում Հայաստանում ավելի մեծ և արտահանմանն ուղղված դեղագործական արդյունաբերության ստեղծումը:Ի-Վի Քոնսալթինգն իրականացրեց ոլորտի համապարփակ վերլուծություն` ներառելով ամբողջական արժեքային շղթան, վերլուծեց շուկայի հնարավորությունները, նույնականացրեց առաջնային շուկաներն ու խորշերը և մշակեց համալիր ռազմավարություն` բաղկացած 17 ռազմավարական նախաձեռնություններից, որոնք իրենց հերթին վերածվեցին մարտավարության` գործողությունների մանրակրկիտ ծրագրի շնորհիվ:  Ռազմավարությունն ընդունվեց Ոլորտային խորհրդի և ՀՀ վարչապետի գլխավորած Արդյունաբերական խորհրդի կողմից: Ծրագիրը նաև միավորեց ոլորտի բոլոր շահառուների ջանքերը` ներառյալ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» (EDMC) բազմամյա ծրագիրը և Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը: Իրագործման գործընթացը հետագայում ամրապնդեց ոլորտը, և այժմ այն լավ դիրքավորում ունի` գալիք տարիներին երկնիշ աճ ապահովելու համար: