Ինքնություն

 
Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:
 
Ի-Վի Քոնսալթինգը համագործակցում է բիզնես առաջնորդների և ընկերությունների ղեկավարների հետ` զարգացման հաջորդ մակարդակ անցնելու հնարավորությունները համատեղ բացահայտելու և դրանց հասնելու համար: Նմանատիպ համագործակցություններ Ի-Վի Քոնսալթինգը հաստատում է կառավարման խնդիրների տարբեր և կրիտիկական ոլորտներում` սկսած շուկայի տարբեր հնարավորությունների բացահայտումից մինչև ֆինանսական միջոցների ներգրավումն ու բարդ կառավարման համակարգերի ձևավորումն ու ներդրումը:
 
Ի-Վի Քոնսալթինգն ընդարձակում է մտահորիզոնը իր հետազոտական թևի` Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության շնորհիվ: Վերջինիս հիմնական մասնագիտացումը մրցունակության ուսումնասիրությունն է: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը  Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: