Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է,
որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ`
ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:
Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:
Ի-Վի Քոնսալթինգը համագործակցում է բիզնես առաջնորդների և ընկերությունների ղեկավարների հետ` զարգացման հաջորդ մակարդակ անցնելու, հնարավորությունները համատեղ բացահայտելու և դրանց հասնելու համար: Նմանատիպ համագործակցություններ Ի-Վի Քոնսալթինգը հաստատում է կառավարման խնդիրների տարբեր և կրիտիկական ոլորտներում` սկսած շուկայի տարբեր հնարավորությունների բացահայտումից, մինչև ֆինանսական միջոցների ներգրավումն ու բարդ կառավարման համակարգերի ձևավորումն ու ներդրումը:
Ի-Վի Քոնսալթինգն ընդարձակում է մտահորիզոնն իր հետազոտական թևի` Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության շնորհիվ:
«Տնտեսություն և արժեքներ»-ը հետազոտական և գործնական նախաձեռնությունների կենտրոն է, որն առաջնորդվում է մրցունակ Հայաստան ունենալու տեսլականով: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի գործունեության առանցքներն են մրցունակության հայեցակարգի ուսումնասիրությունն ու խթանումը, տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտներում ներկայիս և ապագա առաջնորդների ուսուցումն ու խորհրդատվությունը, ինչպես նաև զարգացման արժեքային և մշակութային հիմնասյուների ուսումնասիրությունը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումի «Նոր տնտեսության և հասարակության կենտրոնի» գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում:
Մեր գործունեությունը մտավոր ոլորտում է, որի հիմքում մարդիկ են, նրանց կամքն ու բնավորությունը:
Ի-Վի Քոնսալթինգի գործունեությունը հիմնված է լայն փորձառությամբ, մեծ ունակություններով, միևնույն ժամանակ` խորաթափանցությամբ և ստեղծագործ մտքով օժտված թիմի վրա: Մեր աշխատակիցները մասնագիտացած են տնտեսագիտության, բիզնես կառավարման և ֆինանսների բնագավառներում և ունեն թե՛ մասնավոր, և թե՛ հասարակական ոլորտներում գործունեության հարուստ փորձ: Թիմի յուրաքանչյուր անդամ մեզ համար ավելին է, քան պարզապես աշխատող: Ի-Վի Քոնսալթինգը նաև համագործակցում է տարբեր ոլորտներում մասնագիտացած միջազգային խորհրդատուների և մասնագետների լայն ցանցի հետ` վերջիններիս նեղ մասնագիտական խորը գիտելիքներն առանձին նախագծերում կիրառելու նպատակով: Մեզ միավորող ուժը կատարելության ձգտումն է: Յուրաքանչյուր նախագծում մենք ձգտում ենք կիրառել ոչ մակերեսային մոտեցումներ և յուրահատուկ լուծումներ: Հաճախորդի վստահությունը անգնահատելի է մեզ համար: Բոլոր այս դժվարին նպատակներին մեզ օգնում է հասնել ստեղծագործ և ոգեշնչող աշխատանքային միջավայրը:
Խորաթափանցությունն ու ստեղծագործ միտքը մեզ մոտ առավել բարձր գնահատականի են արժանի, քան պարզապես փորձառությունն ու հմտությունները:
Եթե կարծում եք, որ սա Ձեզ համար է, ուղարկեք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ [email protected]lting.com էլ․ հասցեին։
Մեր հեռանկարային աշխատակիցը
Ի-Վի Քոնսալթինգում պրակտիկան (internship) եզակի հնարավորություն է ընձեռում ներգրավվելու բիզնեսի և տնտեսության դժվարին մարտահրավերներին համապարփակ լուծումներ տալու գործում, որոնք նպաստում են ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը:
Իրականացվող բազմազան ծրագրերը նպաստում են մեր թիմի անդամների արագ և շարունակական մասնագիտական աճին:
Պարտականություններ․
Պահանջներ
a
Պրակտիկայի ծրագիրն ամբողջ դրույք է և անվճար առաջին ամսվա համար: Կատարված աշխատանքի որակի հիման վրա ծրագիրը կարող է երկարել ևս 3 վճարովի ամսով: Հնարավոր է նաև հաջորդի աշխատանքի առաջարկ:
Անվճար
ՎՃԱՐՈՎԻ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ
Եթե կարծում եք, որ սա Ձեզ համար է, ուղարկեք ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ [email protected] էլ․ հասցեին` վերնագրում նշելով` Internship։ Դիմել հնարավորինս շուտ։ Հեռախոսազանգերի անհրաժեշտություն չկա: