Ներդրումային խորհրդատվություն

Ներդրումային որոշումները սահմանում են ընկերության գործունեության ուղղվածությունը:

Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին փաստերի վրա հիմնված և արդյունավետ ներդրումային որոշումների կայացման գործում: Օգտագործելով միջազգային բարձրակարգ կապերն ու համագործակցության ցանցերը՝ Ի-Վի Քոնսալթինգը գտնում է մեր հաճախորդների գործունեության ոլորտներին և առանձնահատկություններին առավելագույնս հարմար ֆինանսավորման աղբյուրները: Ի-Վի Քոնսալթինգի ներդրումային խորհրդատվությունը հատուկ մշակված է ներդրումային գործընթացում ընկերությունների հիմնական դժվարություններին պատշաճ արձագանքելու համար։

Ներդրումների ներգրավման խորհրդատվության փուլերը

Ներդրումային խորհրդատվությունը հատուկ մշակված համալիր փաթեթ է, որ ներառում է ցանկալի արդյունքին հասնելու բոլոր հիմնական ծառայությունները։ Գործընթացի առաջին կարևոր քայլն ընկերության կարիքների ճշգրտումն է՝ ելնելով ընկերության ներդրումային ներուժից և աճի հնարավորություններից: Ներդրումների գործընթացի հաջորդ փուլը ներդրումային կարիքները պոտենցիալ ներդրողին ճիշտ ներկայացնելն է՝ տրամադրելով վերլուծությունների համար անհրաժեշտ տեղեկություններ: Մենք օժանդակում ենք ներդրողների հետ գործարքի ձևակերպման գործընթացում` օգնելով բանակցություններում շահեկան դիրք ստանալ: Գործարքից հետո կատարողականի բարելավման ծառայությունը ներառում է արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների փաթեթ՝ սկսած կարճաժամկետ արագ բարելավումներից, մինչև մեծ համակարգերի ներդրում։

Ծառայություններ

 

Ներդրումների ներգրավման խորհրդատվություն

  • Ներդրումային ռազմավարությունների ձևավորում և ներդրումային նախագծերի մշակում
  • Բիզնես նախագծերի կազմում և իրագործելիության ուսումնասիրությունների իրականացում
  • Խորհրդատվություն ձեռքբերումների և կլանումների ոլորտում
  • Բիզնեսի գնահատում
  • Կապիտալի ներգրավում (բաժնեմասային, պարտքային և խառը ֆինանսավորում)
  • Բանակցությունների և գործարքի կնքման գործընթացների աջակցություն

Ներդրումների իրականացման խորհրդատվություն

  • Գործարքների ուսումնասիրություն և հայթայթում
  • Կոմերցիոն և ֆինանսական զննում (due diligence)
  • Բիզնեսի գնահատում
  • Բանակցությունների և գործարքի կնքման գործընթացների աջակցություն
  •  Կառավարման համակարգերի ախտորոշում

Անդամակցությունը Globalscope ներդրումային խորհրդատուների միջազգային ցանցին

Ի-Վի Քոնսալթինգն անդամակցոմ է Globalscope ներդրումային խորհրդատուների միջազգային ցանցին, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում՝ նպաստելով իր անդամների հաճախորդ ընկերությունների տեղական և միջազգային գործարքների արդյունավետությանը։ Գործունեության առանցքը ընկերությունների ձեռքբերումների ու կլանումների խորհրդատվության տրամադրումն է, ինչպես նաև այն բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծումը, որ կարող են առաջանալ բիզնեսի վաճառքի, ձեռքբերումների, միջազգային ներդրումների, կազմակերպական վերափոխումների, միջազգային լիցենզավորման և այլ գործարքների պարագայում։ Մանրամասներին ծանոթացեք այցելելով՝ www.globalscopepartners.com։

Համագործակցություն

Ի-Վի Քոնսալթինգի թիմը սերտորեն համագործակցում է Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամ ընկերության՝ Granatus Ventures-ի հետ, որի ռազմավարությունն ուղղված է զարգացման վաղ փուլերում գտնվող ՏՏ և բարձր տեխնոլոգիական ընկերություններում (որոնց հիմնական արժեստեղծող գործունեությունը կենտրոնացած է Հայաստանում) ներդրումներ կատարելուն։
Մանրամասներին ծանոթացեք այցելելով՝ www.granatusventures.com.