Մարքեթինգում սխալվելը կործանարար է գործարար ոլորտում:
Գլոբալացված աշխարհը բոլոր շուկաները դարձրել է չափազանց մրցակցային: Իսկ թվային հեղափոխությունն, ամբողջովին վերափոխում է մարքեթինգի գործառույթներն:
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ավելի լավ հասկանալ սպառողների կարիքները, ձևավորել տարբերակված արժեքային առաջարկներ` հիմնված բրենդի առանցքային հատկանիշների վրա, արդյունավետորեն հաղորդակցվել սպառողների հետ: Նշված նպատակների համար մենք առաջարկում ենք մարքեթինգային այնպիսի գործիքակազմ, որը լավագույնս է նպաստում բիզնեսի խնդիրների լուծմանը:
Շուկայական հետազոտությունների կարողություններ
Փորձառու հարցազրուցավարների մեծ ցանց: Հարցումների իրականացման համար օգտագործում ենք փորձառու հարցազրուցավարների մեր մեծ ցանցը:
Բարձրակարգ հեռախոսային հարցումների (CATI) համակարգ: Ի-Վի Քոնսալթինգը կիրառում է TCI տեխնոլոգիայով հագեցած ժամանակակից հեռախոսային հարցումների CATI ստուդիան, որը հարցազրույցների բարձրորակ ձայնագրման հնարավորություն է տալիս:
Ծառայություններ