Արդյունավետ կառավարվող հանրային ոլորտները նպաստում են հասարակությունում հարստության ստեղծմանը։
Մենք օգնում ենք հանրային ոլորտի կազմակերպություններին արդյունավետ նախագծելու, իրականացնելու և գնահատելու զարգացման ռազմավարություններ` առանցքային սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու համար: Մենք ձգտում ենք համաշխարհային լավագույն փորձը տեղական համատեքստին հարմարեցնելու` այդ նախաձեռնություններն առավել արդյունավետ դարձնելու համար: Մեր խորհրդատվությունն օժանդակում է հանրային քաղաքականություն իրականացնողների բարձրագույն օղակին` փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու հարցում:
Մենք ներդնում ենք մասնավոր ոլորտի մեր լավագույն փորձը զարգացման քաղաքականությունների մշակման մեջ` տևական փոփոխությունների և նպատակների, ինչպես նաև գործողությունների փոխհամաձայնեցվածության հասնելու համար:
Մենք աշխատել ենք նախարարությունների, պետական գործակալությունների, միջազգային և դոնոր կազմակերպությունների հետ տնտեսական զարգացման, նորարարությունների, արտահանման խթանման, օտարերկրյա ներդրումների, գիտության և կրթության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման բնագավառներում:
ծառայություններ